ՀՐԱՊԱՐԱԿ

Ի՞ՆՉ Է ՄՈՍԿՎԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ

07.02.2020, Հրապարակ

https://hraparak.am/post/2e664b32673491ac44ab6913848f8e34

Արցախում նախագահական ընտրությունների քարոզչական ֆոն է ձեւավորվում: «Ոսկանապատ» կենտրոնը նախաձեռնել է քննարկում, որի գլխավոր ուղերձն այն է, որ Արցախում իրավիճակ ճոճելու վտանգ կա: Կենտրոնի համակարգող Հրանտ Մելիք-Շահնազարյանը «գունավոր հեղափոխության» հավանական օջախ է տեսնում Քարվաճառը, որտեղ վերջերս հացադուլ էր հայտարարել Ալեքս Քանանյանը: Կա՞ բնապահպանական շարժման լիցքով քաղաքական սցենար իրացնելու վտանգ՝ դժվար է միանշանակ հերքել կամ հաստատել:

Կարդալ ավելին...

«Հրապարակ». Գեղամյանի նվերը Վոլոդինն ավելի ջերմ է ընդունել, քան Պուտինը

19.07.2017, Հրապարակ

Եթե մինչ օրս Արտաշես Գեղամյանն իր գրքերն էր տպում (հոդվածների, ելույթների ժողովածուները) եւ շնորհանդես անում՝ հրավիրելով Սերժ Սարգսյանին, հիմա նույնն անում է Ռուսաստանում՝ հրավիրելով ՌԴ Պետդումայի նախագահին։ ԱԺ պատվիրակության Ռուսաստան կատարած այցի ժամանակ նա Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին է նվիրել իր գրքերը։ Պետդուման իր պաշտոնական հաղորդագրության մեջ այդ արարողությունից անգամ լուսանկարներ է կցել։ Գեղամյանը մի քանի գիրք է նվիրել Վոլոդինին, որոնցից մեկը երկլեզու է՝ «2016թ. տագնապների եւ հույսերի տարի», մյուսը՝ յոթ լեզվով․ «Հայաստանի՝ Եվրասիական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է»։ Դատելով լուսանկարներից՝ Գեղամյանի նվերը Վոլոդինն ավելի ջերմ է ընդունել, քան ժամանակին Պուտինը, ով սառն էր ընդունել Գեղամյանի նվեր-գրքերը։

 

 Արտաշես Գեղամյանի հարցազրույցը «Հրապարակ» օրաթերթին

17.10.2016, Հրապարակ

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը։

– Պարոն Գեղամյան, «Ազգային միաբանություն»-ը ժամանակին հայտնի էր որպես ընդդիմադիր ուժ։  2012թ. սակայն, Դուք ԱԺ պատգամավոր ընտրվեցիք իշխող Հանրապետական կուսակցության ցուցակով։ Հիմա ի՞նչ վիճակում է կուսակցությունը, ինչպե՞ս է պատրաստվում մասնակցել 2017թ. ԱԺ ընտրություններին։

– Ես ցավում եմ, որ Դուք հարցին մոտեցել եք մակերեսորեն։ Հակառակ պարագայում Ձեզ համար պարզ կլիներ, որ 2007թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, որն այն ժամանակ վարչապետ էր, պատասխանելով «Առավոտ» օրաթերթի «Արդյոք համարու՞մ եք Արտաշես Գեղամյանին մրցակից 2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում» հարցին, ասել էր՝ այո՛, իհարկե, համարում եմ եւ հետո գնահատական տվեց իմ գործունեությանը։

Կարդալ ավելին...

 Արտաշես Գեղամյանը՝ Խաչադրման արարողությանը

09.10.2016, Հրապարակ

Ապարանում անցկացվող ամենամյա Խաչադրման արարողությանն այսօր հանդիպեցինք նաև «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին: Թե ինչպես է պատահել, որ վերջինիս տեսնում ենք այսպիսի վայրում, Արտաշես Գեղամյանը բացատրեց նրանով, որ ինքն Ապարանի հետ դեռ շատ հին կապեր ունի. «60 թվականից մինչև 66 թվականը իմ հայրն աշխատել է Ապարանում, դպրոցական արձակուրդները 6 տարի շարունակ ես անց եմ կացրել Ապարանում:

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր