- ԳԼԽԱՎՈՐ
- ՀԱՅԱՍՏԱՆ - ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
- ԳՐՔԵՐ
- ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ» ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
- ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
- ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
- ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԱԺ-ում
- ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ-ԶԼՄ-ՆԵՐԸ
- ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
- ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ԵԼՈՒՅԹՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ
- ԱՐԽԻՎ
- ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ
ԵԼՈՒՅԹՆԵՐ ԱԺ-ում
|
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ, ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ 25.10.11թ.
Այս պահին Սերժ Ազատի Սարգսյանը Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին պետական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, ուր արդեն իսկ բազմաթիվ կարևոր միջպետական համաձայնագրեր են ստորագրվել և հրատապ նախագծեր են քննարկվում, մասնավորապես` Եվրասիական Միության վերաբերյալ, որի գաղափարը հնչեցվեց «Իզվեստիա» թերթում հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի Կառավարության Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. Ապագա, որը ծնվում է այսօր» վերնագրի ներքո հոդվածում: Եվրասիական Միության ստեղծման գաղափարը առանձնապես հոգեհարազատ է մեր երկրի համար, և ուզում ենք հիշեցնել, որ դեռևս մեկ տարի առաջ Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության գաղափարը` որպես Հայաստանի ինքիշխանության պահպանման կարևորագույն նախապայման, առաջ էր քաշել և ըստ ամենայնի հիմնավորել «Ազգային Միաբանություն կուսակցության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը իր բազմաթիվ հոդվածներում ՌԴ-ի ՌԵԳՆՈՒՄ գործակալության էջերում: «Ազգային Միաբանություն կուսակցությունը» կրկին անգամ հայտարարում է, որ սատարում է ու գործնականում պաշտպանում Հայաստանի Հանրապետության Նախագահի արտաքին քաղաքական կուրսը` ուղղված Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունների խորացմանը Եվրասիական Միության շրջանակներում, հիանալի գիտակցելով որ հարձակումների թիրախ կդառնանք տարբեր քաղաքական և ապաքաղաքական ուժերի կողմից: ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ
ելույթը Հանրային հեռուստատեսությամբ
«Խորհրդարանական ժամ» հաղորդաշարով 18.06.2006թ. Հարգելի հայրենակիցներ, ավարտվեց 2006 թ. Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը: «Ազգային Միաբանություն» խմբակցության պատգամավորներն անցած վեց ամիսների ընթացքում իրենց ելույթներում, հատկապես հայտարարություններում առարկայորեն մատնացույց էին արել մեր երկիրը արյունաքամ անողներին, կոռուպցիայի հովանավորներին: Ըստ որում, անհասցե չէր քննադատությունը: Կազմակերպությունների ճշգրիտ անուններն են տրվել, հրապարակվել են այն մարդկանց ազգանունները և նրանց հովանավորների, ում անօրեն գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հարյուրավոր միլիոն դոլարների վնասներ է կրել և կրում: Ավելին, Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը քննարկելու ժամանակ Ձեր խոնարհ ծառան բերեց փաստեր` թվերով ամրագրված. դրանց համաձայն 2005 թ. Հայաստանի Հանրապետության բյուջեն չի ստացել առնվազն 460 մլն դոլար: Այդ գումարները կողոպտվել են, կողոպտվել եք Դուք, սիրելի հայրենակիցներ: Օտարության մեջ դեգերող ձեր հարազատներից, բարեկամներից ստացված 1 մլրդ 200 մլն դոլարի օգնությունը վերածելով դրամի` դրա 16,3% արհեստական արժեվորման արդյունքում Դուք կորցրել եք առնվազն 192 մլն դոլար: Իշխող տղերքը ընտրությունների են պատրաստվում: Տղերքը մտածում են, որ իրենց կհաջողվի 2007 թ. նույնպես կեղծել Ազգային Ժողովի ընտրությունները, որ 2008 թ. կրկին պահեն իրենց անօրեն իշխանությունը: Մեզ էլ փորձում են բանսարկությունների դաշտ տեղափոխել, որովհետև ինտրիգներում սրանք անգնահատելի են: Զուր են ձեր ջանքերը, պարոնայք իշխանավորներ, միևնույն է, այս անգամ ձեզ մոտ ոչինչ չի ստացվելու: Մեր ուշադրությունն այլևս ձեր և ոչ մի հերյուրանքով շեղել չեք կարողանա: Մենք միշտ մի նպատակակետի ենք խփելու, այն է` շարունակելու ենք մատնացույց անել մարդկանց, ովքեր կողոպուտի են ենթարկում Հայաստանի Հանրապետությունը և նրա ազգաբնակչությանը: Մատնացույց ենք անելու պարոն Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հենարան հանդիսացողներին: Եվ թող հանկարծ իշխանական լրատվամիջոցներով չփորձեն «ինձ կարդալ խրատ ու հորդոր»` ասելով, թե ի՞նչու է Գեղամյանը միշտ միայն այդ երկուսի անունները տալիս: Բա ո՞ւմ անունները տամ: Տալիս եմ այն մարդկանց անունները, ովքեր քաղաքական դաշտ ասածը դարձրել են իրենց ստրուկը` առանձին բացառություններով: Ահա դրա համար է, որ ասել և կրկնելու եմ նրանց անունները: Սիրելի ժողովուրդ, այս հանցավոր իշխանությունների օրերը հաշված են: Եվ, իրոք, հեռու չէ այն օրը, երբ մենք Ձեզ հետ միասին, ազգովի կպարենք հենց այն նույն պարը, որը շինծու ուրախությամբ պարում էին թե Արագած սարի շուրջ, թե օպերայի բակում: Իսկ մենք, ի տարբերություն նրանց, լիաթոք ուրախությամբ կպարենք մեր հաղթական «Քոչարին», երբ այս ապօրինի իշխանություններին բարով-խերով քշենք այստեղից: ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ
ելույթը Հանրային հեռուստատեսությամբ
«Խորհրդարանական ժամ» հաղորդաշարով 28.05.2006թ. Սիրելի ժողովուրդ, երիցս համոզվեցինք, որ ճշմարտությունը հաղթանակում է: Ուրբաթ օրվա «Առավոտ» թերթում վերջնականպես պարզվեց այն, ինչ երկու տարի շարունակ ասում էինք մենք: Այն է, որ 2003 թ. փետրվարի 19-ին ժամը 1700-ին նախագահական ընտրությունները, երբ դեռ շարունակվում էին, ընդդիմադիր 6 թեկնածուները ստորագրեցին մի փաստաթուղթ, որով այդ ընտրությունները համարվում էին անօրինական: Հիմա ինձ մեղադրում են, որ դա հրապարակվեց` մինչդեռ այն չհրապարակելու պայմանավորվածություն կար: Հարգելի ժողովուրդ, եկեք ձեզ հետ տրամաբանենք: Իսկ ի՞նչ, փետրվարի 19-ի ժամը 17-ից հետո ընտրություններն սկսեցին արդար, ազնիվ, թափանցիկ լինել: Իհարկե, ո՜չ: Էլ ավելի խայտառակ գործընթացների ականատեսը եղավ այդ օրը մեր ժողովուրդը, ընտրողները: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է հասկանալ այն մարդկանց, ովքեր դրանից հետո նախագահի առանձին թեկնածուների դրդեցին ճանաչել կեղծված ընտրությունների այդ արդյունքները: Ինչպե՞ս կարելի է բացատրել նրանց գործողությունները, որոնք այսօր մեղք են համարում այն, որ ինչի տակ իրենք ստորագրել են` հրապարակվել է: Խելքի աշեցեք: Ես պարտավոր եմ եղել փաստաթուղթը հրապարակել, հանրությանը տեղեկացնել, թե ինչպիսի խայտառակ ընտրություններ են ընթանում և այդ ընտրություններին նախագահի թեկնածուները ինչպիսի գնահատական են տվել: Իսկ ինչո՞ւ հենց հիմա այսքան մեծ իրարանցում հրահրեցին: Դա պայմանավորվում է նրանով, որ մարդիկ վախեցան բուն ճշմարտության ի հայտ գալուց: Մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում աշխատել են նախագահ Քոչարյանի աշխատակազմում, հիմա դարձյալ անում են այն, ինչ արեցին 1998 թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Ովքեր Քոչարյանի կողքը կանգնած կուրծք էին ծեծում ի պաշտպանություն վերջինիս, ավա՜ղ, դուրս գալով Կարեն Դեմիրճյանի դեմ, այդ մարդիկ հիմա էլ ստանձնել են Ստեփան Դեմիրճյանի պաշտպանությունը: Ցանկացած հարցի վերաբերյալ, այո, ճշմարտությունը վաղ, թե ուշ բացահայտվում է: Իսկ ինչո՞ւ այլևս չեմ ուզում այդ հարցերի մեջ խորանալ: Պատճառը մեկն է` հասկանում եմ, որ դա ժողովրդի կողմից ակնկալվող և սպասված մտավոր բանավեճը չէ: Հայաստանի Հանրապետության հեռանկարային զարգացման տեսլականից, դրա բովանդակային քննարկումներից Արտաշես Գեղամյանին փորձում են իջեցնել իրենց համար հոգեհարազատ ճղճիմ բանսարկությունների ոլորտ, որտեղ, ավա՜ղ, բոլորս էլ հասկանում ենք, որ հաղթող չի լինում: Սիրելի ժողովուրդ, այլևս ճշմարտության գիտակցումը վերստին ինձ ուժ է տալիս, վստահություն է ներշնչում, որ մեր արդար պայքարում միևնույն է հաղթելու ենք: ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ելույթը Հանրային հեռուստատեսությամբ «Խորհրդարանական ժամ» հաղորդաշարով 21.05.2006թ. Սիրելի ժողովուրդ, արդեն տասը օր է, ինչ Հայաստանը ականատեսն է պարոն Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի տրագիկոմեդիային: Այն է` Ազգային ժողովի իբր ճգնաժամին: Ի՞նչ խնդիրներ կան մեջտեղում: Պաշտոնապես հայտարարում եմ` պարոն Արթուր Բաղդասարյան, տղամարդավարի կանգնեք ու ասեք, որ սեփականաշնորհման քողի ներքո 2001-2003 թթ. հանցավոր ալան-թալանը տեղի չէր ունենա, եթե պարոն Քոչարյանը ինքն անձամբ չհովանավորեր այդ պրոցեսը, որովհետև կառավարության որոշումներն ուժի մեջ են մտնում միայն նրա ստորագրությունից հետո: Տղամարդավարի կանգնեք և ասեք, որ 2003 թ. նախագահական ընտրությունները կեղծվեցին պաշտպանության նախարար, նույն ինքը` Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանի անմիջական ղեկավարության ներքո: Տղամարդկայնորեն կանգնեք, ասեք, որ 2005 թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեն կեղծվեց ճիշտ այդ նույն մարդկանց կողմից, ինչպես նաև կոալիցիայի մասնակցությամբ: Եվ, վերջապես, կանգնեք ձեր իսկ թասիբին: Բացարձակապես և ոչ մի հրաժարական մի տվեք: Տեսնենք` ո՞վ կհամարձակվի այդ պարագայում ձեզ պաշտոնից հանել, քաղաքական ո՞ր ուժը: Սիրելի ժողովուրդ, իշխանությունները հերթական անգամ հեռու գնացող խաղ են խաղում: Տապալել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային գործընթացը, երկրի ներսում արհեստականորեն ճգնաժամ են ստեղծում, որ ժամանակ շահեն, որ խուսափեն պատասխանատվությունից: Հանկարծ չխաբվեք, սիրելի ժողովուրդ: Եվ եթե իրապես ուզում եք իմանալ` նորաստեղծ ո՞ր կուսակցությունը կամ քաղաքական ուժն է դիմադիր, թե ընդդիմադիր, ընդամենը մեկ հարց տվեք նրանց. ինչպե՞ս եք վերաբերվում պարոն Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգին, երկուսին իրար հետ, որովհետև նրանք նույն մարդն են: Եթե սկսեն ծամածռություններ անել, լոլոներ կարդալ, հեքիաթներ պատմել, իմացեք` նրանց դրածոներն են: Եթե կանգնեցին ու տղամարդավարի ասացին, որ հայաստանյան ողբերգական այս վիճակը պայմանավորված է այդ երկուսի գործունեությամբ և հիմնավոր փաստարկներով էլ ապացուցեցին ասածները, նոր եզրակացրեք,որ նրանք, իրոք, ընդիմադիր են: Պարոն Քոչարյան, դուք Մեյերհոլդը չեք, խոստովանեք, թատերական այս բեմականացումը ձեզ մոտ չստացվեց: ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ
ելույթը Հանրային հեռուստատեսությամբ
«Խորհրդարանական ժամ» հաղորդաշարով
05.03.2006թ. Սիրելի ժողովուրդ, տարիներ շարունակ այս անօրեն իշխանություններին հորդորել եմ, որ վերջ տան մեր ազգը պառակտելուն, որ վերջ տան ալան-թալանին, և հորդորներիս բուն իմաստն էլ այն էր, որ փորձության պահին պառակտված ժողովուրդը համախմբվելու և ոչ մի ցանկություն չի ունենալու: Հիմա ասածներիս դառը պտուղներն են ճաշակում, երբ փետրվարի 28-ին` Սումգայիթի ոճրագործության 18-րդ տարելիցին, իշխանությունների կանչով, բացարձակապես, ոչ ոք հոժարակամ չգնաց միտինգի: Ուսանողներին և դպրոցականներին ավտոբուսներով բերեցին, անգամ զոհեր ունեցածները վիրավորվեցին, երբ տեսան, թե ինչ է կատարվում: Ահա, սրա համար էինք ասում` վերջ տվեք ազգը պառակտելուն, վերջ տվեք կուսակցություն-կուսակցություն խաղալուն, վերջ տվեք այն թալանին, որն օտարում և հեռացնում է ժողովրդին: Հիմա ուզում եք «սամասվալով» մեդալ բաժանեք, դուք արդեն իսկ կոտրել եք ազատամարտիկի սիրտը, դուք վիրավորել եք զոհված ազատամարտիկին` ում հարազատներին անտեր, անօգնական եք թողել: Եվ զարհուրելի մի փաստ. թվում է, թե հետևություն անելու փոխարեն, ասես թե, կրակի վրա բենզին են լցնում: Բա լավ, անհարմար չէի՞ք զգում, որ «Իրավունք»-ի թիվ 16-ում տպագրում եք Պաշտպանության նախարարի եղբոր հետ հարցազրույցը, որտեղ նա ասում է հետևյալը. իրողությունն այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եղբայրը բնակելի մի շենքի շինարարություն է սկսել, ընդամենը: Բա լավ, էն անտուն ազատամարտիկը չի ասի` ինչո՞ւ է ԱՄՆ-ում սկսել և ոչ թե Ստեփանակերտում կամ Երևանում, բա էն կիսաքաղց ազատամարտիկի այրին չի ասի` էտ ինչքա՞ն փող ունեք, որ արդեն գնում եք, ԱՄՆ-ում եք շենքեր կառուցում: Լավ, ի՞նչ եք ուզում էս ժողովրդից, միթե՞ չեք զգում, որ մի ամբողջ ազգ ատում է ձեզ, միթե՞ չեք զգում, որ մեզանից անասելի ջանքեր են պահանջվում, որ ատելությունը, որ տածում են ձեր հանդեպ, Աստված մի արասցե, հանկարծ չտեղափոխվի Ղարաբաղի հերոսական ժողովրդի վրա: Լավ, ինչո՞ւ եք դատարկում Ղարաբաղը, ինչո՞ւ եք ձեր յուրայիններին բերում, բոլորին Հայաստանում տեղավորում, էլ չեմ ասում, որ գնում եք ու Ամերիկայում տներ կառուցում: Հեռացե՜ք, սա է թե՜ ձեր, թե՜ մեր ազգի փրկությունը: |
|
|



Քաղաքական աշունը Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես` Հայաստանի համար խիստ հագեցված է արտաքին քաղաքական իրադարձություններով: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական այցերը ԱՄՆ, Ֆրանսիա և Վարշավա` մասնակցելու Արևելյան գործընկերության նախաձեռնության գագաթաժողովին, ապա` Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով առաջին տեղակալ Ուիլյամ Բյորնսի այցը մեր երկիր, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ԵԽԽՎ նստաշրջանում ընդունված խիստ հավասարակշռված գնահատականը: Այս ամենը վառ վկայությունն է համաշխարհային ուժի կենտրոնների հետ փոխհարաբերություններում Հայաստանի ավելի ու ավելի մեծացող դերակատարության: Միաժամանակ հարկ է արձանագրել, որ ՀՀ-ն արդեն վաղուց միջազգային հարաբերությունների կարևորագույն սուբյեկտ է և արտաքին քաղաքական վայրիվերումների այս դժվարին շրջապտույտում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը չափազանց կշռադատված արտաքին քաղաքականություն է վարում ինչպես Արևմուտքի, այնպես էլ տարածաշրջանային խոշոր դերակատարների հետ, դրա հետ մեկտեղ անշեղորեն հավատարիմ մնալով Ռուսաստանի առջև մեր ռազմավարական պարտականությունների կատարմանը: Ընդ որում, հարկ է առանձնապես ընդգծել, որ ՀՀ Նախագահի կողմից իրականացվող քաղաքականությունը ներհատուկ է իրապես ինքնիշխան պետությանը: