"Asekose.am" լրատվական պորտալ

ՀՀ նախագահի, վարչապետի անունները հայոց պատմության մեջ ոսկե տառերով են գրելու. Արտաշես Գեղամյան

09.04.201, Asekose.am

 

 

 

ՈՐՊԵՍԶԻ ՆՐԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՐՎԵՆ ՈՍԿԵ ՏԱՌԵՐՈՎ

 (ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ)

 (9 ԱՊՐԻԼԻ 2018 Թ.)

ԼՐԱԳՐՈՂ  – Պարոն Գեղամյան, Դուք  ի՞նչ տպավորություններ ստացաք Հայաստանի Հանրապետության Չորրորդ Նախագահի երդման արարողությունից:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ  –  Այսօր մենք ունենք մի իրավիճակ, որը ներհատուկ է քաղաքակիրթ երկրներին: Չորրորդ Նախագահն ամենաջերմ, սրտանց խոսքերն է ասել Երրորդ Նախագահի հասցեին, ինչու չէ, դրական է արտահայտվել Առաջին ու Երկրորդ նախագահների մասին, դրանով իսկ, ըստ էության,  կոչ անելով ազգովի համախմբվել: Իսկ ամբողջ ելույթի առանցքն այն էր, որ մենք թեև փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ ենք: Եվ այդ գիտակցությունը գալիս է ասելու, որ Հայաստանին լավ ապագա է սպասվում: Մի կողմից, տա Աստված, մենք կունենանք շատ իմաստուն, հմուտ նոր վարչապետ, ի դեմս Սերժ Սարգսյանի (այդ պաշտոնում նրան նշանակելու նպատակահարմարության մասին ես արդեն հոդված եմ գրել, որում հիմնավորել եմ դա), մյուս կողմից, մենք կունենանք Հանրապետության Չորրորդ Նախագահ, որը, ի պատիվ իրեն, քաջատեղյակ է աշխարհաքաղաքական այն շատ բարդ զարգացումներին, որոնք խիստ վտանգավոր են ոչ թե միայն Հայաստանի, այլև աշխարհի համար: Եվ մենք կունենանք եզակի հնարավորություն՝ աշխարհին ցույց տալու, որ, քաղաքակիրթ ազգ լինելով, կարելի է լավ հարաբերություններ ունենալ համաշխարհային քաղաքականության ուժային տարբեր կենտրոնների հետ. մի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության, մյուս կողմից՝ Եվրամիության (հատկապես, Ֆրանսիան եմ ուզում այստեղ հիշատակել) և, իհարկե, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Սա յուրահատուկ օրինակ է, որը, իմ կարծիքով, մենք կկարողանանք ներկայացնել համայն մարդկությանը, և աշխարհը, անշուշտ, շնորհակալ կլինի մեր հինավուրց քաղաքակրթությանը՝ ազգերի միջև համերաշխություն հաստատելու համար: Եվ, խորհենք, միգուցե Աստծու նախախնամությունն էր, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ժողովուրդը, ազգը, քրիստոնեական բարքերի վրա հիմնվելով, կկարողանա աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում մատնանշել այն ուղղությունները, որոնք ազգերին կտանեն դեպի տաճար:

Լ.  – Պարոն Նախագահը ի՞նչ լիազորություններ ունի, ի՞նչ է անելու ...

Ա. Գ.  –  Իրեն հարցրեք, ինքը սպառիչ կպատասխանի Ձեր հարցին:

Լ.  – Ինչպես կգնահատեք վարչապետ դառնալու Սերժ Սարգսյանի մտադրությունը:

Ա. Գ.  –  Եթե նորից հիմնավորեմ վերն ասածս, ապա, կնշանակի, որ այս սուրբ օրվա խորհուրդը չենք ծառայեցնում իր նպատակին:

Լ.  – Սո՞ւրբ է այս օրը:

Ա. Գ.  –  Այո, անշուշտ, սուրբ է: Անշուշտ, սուրբ է, որովհետև մեր իրականության մեջ ձևավորվում է եզակի իրավիճակ, երբ երկրի ղեկավարների միջև կա ներդաշնակություն և մեր անկախության ավելի քան երկուսուկես տասնամյակի պատմության մեջ ոչ ոք ոչ մեկին չի փնովում, ընդհակառակը, իր  լիազորությունները նոր ստանձնած Չորրորդ Նախագահն իր նախորդի կատարած գործի դրական քայլերն է մատնանշում, ավելին, կրկնեմ, դրական է գնահատում Առաջին և Երկրորդ նախագահների կատարած աշխատանքը: Եվ այդ դրական օրինակով, անտարակույս, համախմբում է մեր ազգին, մեր ժողովրդին:

Լ.  – Եթե անգամ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, այդ օ՞րն էլ սուրբ կհամարեք Դուք:

Ա. Գ.  –  Գիտեք ինչ, այո, որովհետև, թերևս, սա այն եզակի դեպքերից է, երբ ես համոզված կլինեմ, որ մենք, ի դեմս բարձրագույն իշխանությունների, նկատի ունեմ երկրի Չորրորդ Նախագահին, ապագա վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, ունենք շատ փորձառու, պրոֆեսիոնալ, լավ մարդկանց, որոնք, ակնհայտ է, կառաջնորդվեն միայն մի գաղափարով՝ աշխատել այնպես, որպեսզի նրանց  անունները Հայոց նորագույն պատմության մեջ գրվեն ոսկե տառերով:

Լ.  – Տասը տարի Սերժ Սարգսյանն է պաշտոնավարել, Հայաստանից հեռացել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ ...

Ա. Գ.  –  Ուրեմն, ես Ձեզ խորհուրդ կտամ ընթերցել վերջերս լույս տեսած «Արտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է», գիրքը, այնտեղ Ձեր հարցերի սպառիչ պատասխանները կգտնեք:

 Թուրքիան սատարում է ահաբեկիչներին. Արտաշես Գեղամյան

01.10.2016, Asekose.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում խոսել է Սիրիայի իրավիճակի մասին՝ նշելով, որ մոտ 20 հազար հայ գաղթել է Հայաստան: Ստորև ներկայացնում ենք այդ ելույթից մի հատված.

«Դրանք թուրքական կայսրության կողմից իրականացված Ցեղասպանությունից մազապուրծ հայերն են: Ամեն օր մենք զգում ենք նրանց տառապանքը, մարդիկ, ովքեր կորցրել են բառացիորեն ամեն ինչ, իրենց կարողությունը՝ ձեռք բերված ազնիվ աշխատանքի շնորհիվ, իրենց տները, եկեղեցին, դպրոցները: Եվ այժմ, քննարկելով այդ հարցը, ցավոք, մենք շեշտադրում ենք կատարում այն բանի վրա, թե ինչ է արվել գաղթածների հետ, դա շատ կարևոր է:

Կարդալ ավելին...

Գեղամյանը թուրքերին ու ադրբեջանցիներին սատարող պատվիրակների համար սցենար է մշակել

11.02.2016, Asekose.am

«Ազգային միաբանություն»  կուսակցության նախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Իրավունք» թերթի կողմից ճանաչվել է միջազգային ասպարեզում հանդես եկող լավագույն հայ պատգամավոր:

«Անցած 3 տարիների ընթացքում առիթ է եղել հանդես գալ ոչ թե տաքուկ լսարաններում, այլև Ստամբուլում, Բաքվում՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ և  ունենալ կիրթ, անգամ վտանգավոր ելույթներ, որոնք  եղել են դրսի ուժերի կողմից ցանկացած ոտնձգության դեմ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտաշես Գեղամյանը՝ շարունակելով.

Կարդալ ավելին...

Արտաշես Գեղամյանի «սեքսուալ» հայացքն` Էլիզաբեթ Թեյլորի հետ լուսանկարում

15.10.2014, asekose.am

Համացանցի հիթ է դարձել Արտաշես Գեղամյանի վերջին գրքից մի լուսանկար, որտեղ ԱԺ պատգամավորը` Էլիզաբեթ Թեյլորի հետ է. Գեղամյանն այն մակագրել է ` Հոլիվուդի թագուհի Էլիզաբեթ Թեյլորն ու Արտաշես Գեղամյանը/ 1991թվական, Լոս Անջելես/:

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր