"Արմենպրես" լրատվական գործակալություն

Իլհամ Ալիևը հնչեցնում է Հարավային Կովկասում պատերազմին Ռուսաստանի ներգրավման գործընթացի սկսվելու մասին. Արտաշես Գեղամյան (Մաս II)

16:25, 17 Փետրվար, 2018, Արմենպրես

https://armenpress.am/arm/news/923046/artashes-gegamyan-ilkham-aliev-ozvuchivaet-o-nachale-processa.html

 20.02.2018, Իրավունք

Արտաշես Գեղամյանը և Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վիկտորովիչ Վոլոդինը «Արտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է» գիրքը հանձնելիս՝ հասցեագրված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։ Մոսկվա, 14 փետրվարի 2018թ.։

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը ԵԱԿ VI համագումարում, որի քառորդ մասը նվիրված էր Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ու հանգեցվում էր հայկական երկու պետությունների դեմ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծման անհրաժեշտությունը հիմնավորելուն, մեզ համար միանգամայն սպասելի էր։ Չէ՞ որ տարիներ շարունակ ԵԱՀԿ ՄԽ համանախագոհղ երկրները գրեթե ոչ մի կերպ չեն արձագանքել ափշերոնցի սուլթանի բացահայտ քամահրական վերաբերմունքին Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համառ հորդորներին։ Ավելին, անարձագանք են մնացել նաև Ադրբեջանի՝ բարձր մակարդակով ընդունված պայմանավորվածություններին հակասող գործողությունները։ Այս ամենն Ադրբեջանի ղեկավարության կողմից ընկալվել է որպես լռելյայն հավանություն, մասնավորապես՝ այդ երկրի ռազմականացմանը։ Այս պայմաններում ադրբեջանական իշխանությունների խոսափողը համարվող քաղաքագետներն արդեն բացահայտ հայտարարում և «հիմնավորում» էին այն անհրաժեշտությունը, թե «թուրքական ռազմակայաններ պետք է հիմնվեն նաև Ադրբեջանի տարածքում, այդ թվում և Նախիջևանում, և թող ոչ ոք չասի, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և, իբր, իրավունք չունի առանց Բրյուսելի հետ համաձայնեցման երրորդ երկրում ռազմակայան բացել։ Թուրքիան ռազմակայան բացել է, չէ՞, Կատարում, և ՆԱՏՕ-ի կողմից ոչ մի դժգոհություն չի հնչել։

Կարդալ ավելին...

 Իլհամ Ալիևը հնչեցնում է Հարավային Կովկասում պատերազմին Ռուսաստանի ներգրավման գործընթացի սկսվելու մասին. Արտաշես Գեղամյան (Մաս I)

15:04, 17 Փետրվար, 2018
https://armenpress.am/arm/news/923038/artashes-gegamyan-ilkham-aliev-ozvuchivaet-o-nachale-processa.html

20.02.2018, Իրավունք
 

Արտաշես Գեղամյանը և Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վիկտորովիչ Վոլոդինը «Արտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է» գիրքը հանձնելիս՝ հասցեագրված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։ Մոսկվա, 14 փետրվարի 2018թ.։

 

Եվ այսպես, ինչպես տեղեկացնում է АЗЕРТАДЖ-ը, ս.թ. փետրվարի 8-ին, «Ենի Ազերբայջան» կուսակցության (այսուհետ՝ ԵԱԿ) VI համագումարում, որին մասնակցում էին ԵԱԿ-ն ներկայացնող 700 հազար անդամների պատվիրակները, ելույթով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կարելի էր և անուշադրության մատնել սույն երևույթը, եթե չլիներ, ըստ իս, մի շատ կարևոր հանգամանք, այն է. չնայած ափշերոնցի հռետորի ելույթում պարունակվող գնահատականների, մեղմ ասած, անհավասարակշռության ակնհայտ նշանների առատությանը՝ երկար տարիների ընթացքում առաջին անգամ նրա խոսքում նկատվեց ամենամոտ ապագային միտված գործողությունների հստակ ռազմավարություն։

Կարդալ ավելին...

Արտաշես Գեղամյան. Մի փորձեք ոտնձգել Հայաստանի ազգային հերոսների դեմ


18:24, 7 Փետրվարի, 2018, Արմենպրես

https://armenpress.am/arm/news/921829/artashes-gegamyan-ne-posyagaiyte-na-nacionalniykh-geroev-armenii.html

09.02.2018, Իրավունք

09.02.2018, Հայոց աշխարհ

Ադրբեջանի կողմից վարձված քաղաքական գործիչներն այսուհետ ևս ջանալու են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում

Հայ նշանավոր զորավար, պետական գործիչ և մտածող Գարեգին Նժդեհին թուրքերը ժամանակին տվել էին Նժդեհ-Աժդա փաշա անունը, որը նշանակում է ահուսարսափ տարածող փաշա։ Նա իսկապես ահուսարսափ էր տարածում հայերին սպանողների և նրանց թշնամիների վրա՝ ստիպելով ենիչերիներին դողալ վախից։ Բայց իր մահվանից 63 տարի անց էլ Հայաստանի Ազգային հերոսը շարունակում է սարսափով պատել Հայաստանի թշնամիներին, որոնք դեռ փորձում են խեղաթյուրել պատմությունը, մրոտել այն մարդու անունը, ով եղել է անվերապահ հայրենասեր և խորապես երկրպագվող հերոս իր երկրում։

Նժդեհին զրպարտելու ապարդյուն ճիգերը հատկապես ակտիվացել են վերջին տարիներին՝ ԶԼՄ-ներում կեղծ ու անստույգ տեղեկությունների արտանետման և հակահայկական ադրբեջանա-թուրքական քարոզչության մի շարք տափակ մունետիկների արտահայտությունների միջոցով։ Այդ քարոզչական «փնտրտուքները» ոչ այլ ինչ են, եթե ոչ Հայաստանի չարակամների ծավալած էժանագին հակահայկական արշավ, ովքեր փորձում են նորովի գրել պատմությունը և սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում։

Կարդալ ավելին...

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՍՈՒՆԱՑԵԼ Է ՊԱՐՏՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՄԲ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

13:06, 30 Հունվարի, 2018, Արմենպրես

https://armenpress.am/arm/news/920800/artashes-gegamyan-nazrela-neobkhodimost-ekonomicheskogo.html

02.02.2018, Իրավունք

Եվ այսպես, 2018թ. հունվարի 25-ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (այսուհետ՝ ԱՎԾ) հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2017թ. դեկտեմբերին» մամուլի հաղորդագրությունը։ Առաջին հայացքից՝ հրապարակված տվյալները կարող են լավատեսություն ներշնչել։ Այսպես, 2017թ. հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016թ. նույն ժամանակամիջոցի համեմատ կազմել է 107,7%, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը՝ 112,6%, առևտրի ծավալինը՝ 114,0%, ծառայությունների ծավալինը (առանց առևտրի)՝ 114,4%, արտաքին առևտրային շրջանառության ծավալի աճը՝ համապատասխանաբար 126,9%։ Հատկապես տպավորիչ են 2017թ. դեկտեմբերի ցուցանիշները, եթե դրանք համեմատելու լինենք նույն թվականի նոյեմբերի ցուցանիշների հետ։ Այսպես, 2017թ. դեկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը նոյեմբերի համեմատ կազմել է 121,8%, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը՝ 110,2%, գյուղատնտեսական արտադրանքինը՝ 111,1%, շինարարությանը՝ 183,4%, առևտրինը՝ 135,1%։ Սոցիալ-տնտեսական զարգացման նման տպավորիչ ցուցանիշները, հատկապես անցած տարվա դեկտեմբերին, հրատապ են դարձնում հարցը. իսկ ինչի՞ հաշվին է ապահովվել այդքան բուռն աճը։

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր