"Արմենպրես" լրատվական գործակալություն

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

14:01, 07.04.2018, Արմենպրես

https://armenpress.am/arm/news/929072.html

10.04.2018, Իրավունք

 

Նկարում՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը, ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը, ՀՀ Աշխատակազմի Արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը։ Երևան, 2 նոյեմբերի 2017թ.

 

2018թ. ապրիլի 4-ին տեղի ունեցավ խորհրդակցություն Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մոտ, որտեղ քննարկվեց «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» նախագծի (այսուհետ՝ Ռազմավարություն) լրամշակված տարբերակը։ Ռազմավարության լայն քննարկումը դեռ առջևում է, բայց այսօր արդեն, ըստ իս, շատ կարևոր է իմաստավորել կայացած քննարկման ընթացքում բարձրաձայնված առանձին սկզբունքային հարցերը և դրույթները։ Այստեղ, առաջին հերթին, կուզենայի ուշադրություն հրավիրել Հայաստանի զարգացման հեռանկարային նպատակներին հասնելու ուղիների վերաբերյալ Սերժ Սարգսյանի որակապես նոր մոտեցման վրա։ «Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն և բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաև մեր համազգային նպատակներին հասնելու համար»,- ասաց նախագահ Ս.Սարգսյանը։ Այն, որ պետության ղեկավարը համազգային նպատակներին հասնելը կապում է ներառական տնտեսական աճի հետ, դրանց իրականացման հանդեպ վստահություն է ներշնչում։ Ուստի, մի փոքր ավելի հանգամանալիորեն կանգ առնենք այն հարցի վրա, թե ինչ պետք է հասկանալ ներառական տնտեսական զարգացում ասելով։

Կարդալ ավելին...

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՊԱՀՊԱՆԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՉԷ՞ ՈՐ ԱՅՆ ՁԵՐ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԹԻԿՈՒՆՔՆ Է

20:27, 19 մարտի, 2018, Արմենպրես

https://armenpress.am/arm/news/926796/artashes-gegamyan-oberegaiyte-armeniyu-ved-eto-vash-samiyiy.html

23.03.2018, Իրավունք

 

Նկարում. 2008-2017թթ. ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի առաջին փոխնախագահ Սերգեյ Իվանովիչ Կիսլյակը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Մամիկոնի Գեղամյանը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի  Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Իոսիֆովիչ Կոսաչովը։ Երևան, 13 մարտի 2018թ.։

 

Եվ այսպես, ս.թ. մարտի 13-14-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը։ Համատեղ նիստի օրակարգն ընդգրկում էր հարցերի լայն շրջանակ, որոնք այս փուլում խիստ հրատապ նշանակություն ունեն։ Հիմնովին քննարկվեցին հայ-ռուսական ռազմավարական երկխոսության հարցերը՝ խորհրդարանական չափման դիտանկյունով, գլոբալ անվտանգության հիմնախնդիրները և տարածաշրջանային մարտահրավերները։ Մանրամասն դիտարկման ծիրից դուրս չմնացին եվրասիական ինտեգրման խնդիրները և այդ գործընթացում հանրային դիվանագիտության դերը, ինչպես նաև միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության հեռանկարները։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հաստատված ավանդույթի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ Արտաշես Գեղամյանը համատեղ նիստի մասին իր տպավորությունները կիսեց «Արմենպրեսի» թղթակցի հետ։ 

Կարդալ ավելին...

Արտաշես Գեղամյան. Մտորումներ Եվրասիական տնտեսական միության կայացման գործում հանրային դիվանագիտության դերի մասին

 

13:13, 10 Մարտի, 2018, Արմենպրես

https://armenpress.am/arm/news/925596/artashes-gegamyan-razmiyshleniya-o-roli-publichnoiy-diplomatii.html

 

 Եվ այսպես, 2018թ. մարտի 13-14-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի և ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստը։ Նիստի ծրագրում նախատեսված է «Եվրասիական ինտեգրացիան և հանրային դիվանագիտությունը» հարցի քննարկումը, որի վերաբերյալ հիմնական զեկուցմամբ հանդես է գալու Ձեր խոնարհ ծառան։ Չեմ թաքցնի, որ խիստ մեծ է համընդհանուր ընդունված սխեմայով զեկույցը կազմելու գայթակղությունը, այն է՝ պատմել Հայաստանի Հանրապետության ձեռքբերումների մասին, օրինակ, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ պետությունների հետ արտաքին առևտրի ոլորտում, իսկ այդպիսիք, անկասկած, կան, կամ էլ՝ ընթերցողներին ծանոթացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության Միջկառավարական հանձնաժողովի՝ ս.թ. փետրվարի 20-ին ՀՀ-ում կայացած 18-րդ նիստի նյութերին, որի ընթացքում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, ավիացիայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը։ Միևնույն ժամանակ՝ որոշել հանրային դիվանագիտության ոլորտի կոնկրետ խնդիրները, որոնք նպատակ ունեն այս ամենը դարձնել մեր երկրների բնակչության լայն շերտերի սեփականությունը։ Կամ էլ՝ կարելի էր հատկապես առանձնացնել Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը, որոնց մեկնարկը տրվեց 2017թ. նոյեմբերի 15-ին Տրետյակովյան պատկերասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ։ Ավելին, հանրային դիվանագիտության համար որդեգրել այն տարողունակ բնութագրերը, որոնք այդ արարողության ժամանակ իրենց ողջույնի խոսքում տվեցին մեր նախագահները։ Այսպես, ողջույնի իր խոսքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց. «Մեզ մերձեցնում են ընդհանուր բազմադարյա պատմությունը, հոգևոր հարազատությունը, անկեղծ հետաքրքրությունը միմյանց ավանդույթներով և սովորույթներով։ Մարդկային, բարեկամական, ընտանեկան կապերը, որոնց արմատները գնում են դարերի խորքը, փոխանցվում սերնդեսերունդ»։

Կարդալ ավելին...

 Կանխել մեր մոլորակին սպառնացող «բիբլիական չափերի» աղետը. Արտաշես Գեղամյան

14:56, 2 Մարտ, 2018, Արմենպրես

https://armenpress.am/arm/news/924731/artashes-gegamyan-predotvratit-nadvigayushchuyusya-na-nashu-planetu.html

06.03.2018, Իրավունք

 

2017 թվականի վերջը և ս.թ. առաջին ամիսները, հիրավի, հագեցած էին համաշխարհային քաղաքական, ֆինանսական, գիտական էլիտայի ներկայացուցիչների ինտելեկտուալ գրոհով, ովքեր նպատակ ունեին հասկանալ պետությունների, պետությունների միավորումների միջև հարաբերությունների գլոբալ խնդիրները, խաղաղության ապահովման և պատերազմների կանխման, միջազգային մակարդակով արդարացի տնտեսական կարգի հաստատման խնդիրները։ Այսպես, 2017թ. Նոյեմբերին «Հռոմի ակումբը» ներկայացրեց «Come On! Կապիտալիզմը, կարճատեսությունը, բնակչությունը և մոլորակի կործանումը» զեկույցը՝ իր կեսդարյա հոբելյանի առիթով (այսուհետ՝ Հոբելյանական զեկույց)։ Տարբեր երկրների առաջատար վերլուծաբանները համակարծիք էին իրենց կայացրած վճռում. Հռոմի ակումբի Հոբելյանական զեկույցը, որ գրել էին ակումբի երկու նախագահները՝ Էրնստ Վայցզեքերը և Անդերս Վիյքմանը, ակումբի մյուս երեսունչորս անդամների մասնակցությամբ, մեր ժամանակների կարևորագույն փաստաթղթերից մեկն է։

Դրանում տրվել է արդի կապիտալիզմի գնահատականը, հնչել է համոզիչ քննադատություն, խստիվ մերժվել են ֆինանսական սպեկուլյացիաները, աշխարհի պարզեցված ընկալումը, նշվել է այլընտրանքային տնտեսության զարգացման օբյեկտիվ անհրաժեշտության, միասնական գլոբալ ներդաշնակ քաղաքակրթության տեսլականի մասին։

Կարդալ ավելին...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր