Արտաշես Գեղամյան. Բաքվում հերոսացնում են հայ զինծառայողին գլխատած սրիկային

01.07.2017, News.am

Ադրբեջանական կողմը ստիպված է մշտապես ապատեղեկատվություն տարածել՝ հույս ունենալով, որ դա դուրս կմնա հայկական պատվիրակության ուշադրությունից: Բնականաբար, դա տեղի չի ունենա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Խորհրդարանականի խոսքով, ինքը ստիպված էր պատասխանել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովային, որը հայտարարում էր, թե «անհրաժեշտ է դադարեցնել երկու ժողովուրդների միջեւ թշնամանքը»:

«Ես ասացի՝ այո՛, շատ գեղեցիկ խոսքեր են: Հենց այն ժամանակ, երբ հեռուստատեսությամբ ցուցադրում եւ գովաբանում են Ալիեւ ազգանունով ազգությամբ ադրբեջանցու, ադրբեջանական պետական համալսարանի պաշտոնական կայքում ցուցադրում են մի սրիկայի, որի ձեռքին գլխատված հայ զինծառայողի գլուխն է, սրիկայի, որին Ադրբեջանում հերոսացնում եւ պետական պարգեւներ են շնորհում»,- ընդգծեց Արտաշես Գեղամյանը:

Հիշեցնենք, որ վաղը՝ հուլիսի 2-ին, ԵԱՀԿ քաղաքական եւ անվտանգության հարցերի ընդհանուր հանձնաժողովի նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցով ադրբեջանական կողմի նախաձեռնած բանաձեւը:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր