"tert.am" լրատվական պորտալ

Կտպագրվի Ա. Գեղամյանի նոր գիրքը՝ «Կրակում են Հայաստանի վրա՝ նշանակետ ունենալով ամբողջ աշխարհը» ու կուղարկվի Պուտինի աշխատակազմին

21.05.2016, tert.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն առաջիկայում նոր գիրք կտպագրի՝ «Կրակում են Հայաստանի վրա՝  նշանակետ ունենալով ամբողջ աշխարհը» վերնագրով:

Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը պատմեց, որ գիրքը բաղկացած կլինի 4 հոդվածներից, որոնք տպագրվել են հայկական ու ռուսական մամուլում:

«Շատ կուզեմ, որ գրքի շնորհանդես լինի: Ավանդույթ է եղել, միշտ խնդրել եմ, որ երկրի նախագահը մասնակցի շնորհանդեսին, այս անգամ էլ՝ չեմ ուզի ավանդույթը խախտվի: Իսկ նախագահի զբաղվածության աստիճանը բոլորս էլ գիտենք, տեսնում ենք: Բայց ամեն դեպքում գրքի առաջին օրինակը ես միշտ Հանրապետության նախագահին ուղարկել եմ, այս մեկն էլ կուղարկեմ: Նպատակահարմար կգտնի՝ շնորհանդեսը կանցկացնենք, նպատակահարմար չի գտնի, գիրքը կծառայի իր նպատակին, այն է՝ անպայմանորեն կբաժանվի ԵԱՀԿ 56 երկրների պատվիրակությունների ղեկավարներին, պատվիրակներին»,- նշեց Արտաշես Գեղամյանը:

Կարդալ ավելին...

ԵԱՀԿ-ի ԽՎ-ն նոր բանաձևով նշել է ռուսական զորքերի առկայությունը Ուկրաինայում. Հայաստանը հրաժարվել է քվեարկել

09.07.2015, tert.am

ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը Հելսինկիում իր լիագումար նիստին աննախադեպ կոշտ բանաձև է ընդունել Ռուսաստանի առնչությամբ:

«Կոմերսանտի» փոխանցմամբ` այդ բանաձևով Ռուսաստանը դատապարտվում է «Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի գործողություների» համար: Բանաձևով ընդունվում է, որ Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան զինված ուժեր կան, իսկ Մոսկվային կոչ է արվում դադարեցնել Ուկրաինայի արևելք զենքի ու զորքի ուղարկումը:

Այս բանաձևը հեղինակել էին Ուկրաինան և Կանադան: Նույն բանաձևի ընդունման առիթով «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ «հակառուսկան բանաձևին» կողմ քվեարկելուց զերծ է մնացել միայն 3 երկիր` Հայաստանը, Ֆրանսիան, Շվեյցարիան: Նշված երկրների ներկայացուցիչներն առհասարակ հրաժարվել են քվեարկել` դա պատճառաբանելով հանդիպմանը Ռուսաստանի պատվիրակության բացակայությունով:

Իսկ առհասարակ այս բանաձևին կողմ է քվեարկել 96 մասնակից, 7-ը քվեարկել է դեմ, 32-ը ձեռնպահ է մնացել:

 Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ հրահրելու սցենար մշակվում է, ապա՝ Թուրքիայի կողմից. Ա. Գեղամյան

16.11.2014, tert.am

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար մասնագետ Թոմաս դե Վաալի պնդմանը, թե մեր տարածաշրջանում մշակվում և հրահրվում է պատերազմի սցենար, ինչպես նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ պատերազմ չի լինի, ասաց, որ եթե անգամ մեր տարածաշրջանում պատերազմ հրահրելու սցենար մշակվում է, ապա, անտարակույս, դա արվում է Թուրքիայի կողմից, քանի որ վերջինիս խիստ անհրաժեշտ է ապակայունացնել իրավիճակը Հարավային կովկասում՝ դրանով իսկ միջազգային կառույցների ուշադրությունը շեղելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ)ահաբեկչական կազմակերպության ահագնացող գործողություներից, որոնք ծավալվում են Թուրքիայի Սիրիայի և Իրաքի ողջ սահմանով մեկ։

-Պարո՛ն Գեղամյան, ամերիկյան Կարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար գիտաշխատող Թոմաս դե Վաալը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ հայտարարելով, որ Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի եզրագծին են։ Մինչ այդ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պատերազմ չի լինի, բայց խոստացավ, որ գալու է հատուցման օրը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները և արդյո՞ք նախագահի հայտարարությունն ուղղված էր պատերազմ հրահրող այն կողմին, որին ձեռնտու է տարածաշրջանի ապակայունացումը։

-Ա. Գ. Թոմաս դե Վաալը նման եզրակացություն անելու համար, հավանաբար, ունի որոշակի հիմքեր: Նա 88-թ-ին սովորել է Օքսֆորդում և հետագայում շատ հետաքրքիր աշխատություն է գրել, քիչ թե շատ օբյեկտիվին մոտեցող, որը կոչվում է Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War (Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով)։ Նա բնականաբար ավելի շատ շփվում է արևմտյան փորձագիտական շրջանակների հետ և հանդիսանալով Կարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար գիտաշխատող՝ թերևս իր շփումների արդյունքում ստացած տեղեկատվությամբ եկել է նման եզրակացության։

Կարդալ ավելին...

 Արտաշես Գեղամյան. ՌԴ դեսպան Վոլինկինի խոսքի ենթատեքստը այլ իմաստ ունի

07.05.2014, tert.am

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, թե պետք է զբաղվել ՀՀ-ում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, Tert.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Արտաշես Գեղամյանը ընդգծեց, որ դեսպանի կողմից ասվածի ենթատեքստը բոլորովին այլ իմաստ ունի: Նա ընդգծեց, որ «իրականում դեսպանը իր հարցազրույցում սրտացավություն է դրսևորել բոլոր այն իրավիճակների նկատմամբ, ինչպիսին որ ականատես ենք լինում այսօր Ուկրաինայում»:

«Ենթատեքստը դա է, նա ասել է, որ երբեք ու երբեք չի կարելի գործը հասցնել այն վիճակին, որ ունենանք նման պատկեր, և պետք է կանխել բոլոր այն ուժերի ոտնձգությունները, որոնց գործողությունների արդյունքում երկիրը քաոսի կարող է վերածվել: Նրա խոսքը կա´մ միտումնավոր են աղավաղում, կա´մ ենթատեքստից կտրում են»,-ասաց նա և հորդորեց ընթերցել բուն հարցազրույցը:

Նշենք, որ դեսպանը հարցազրույցը տվել է Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր