Միասեռականները շատ լկտի և սանձարձակ վարքագիծ ունեն. Խոսրով Հարությունյան
15.08.2018, https://primenews.am/?p=5331&l=am
ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը խիստ վրդովված է երեկ ոստիկանությունում տեղի ունեցած միջադեպի առիթով: Նրա կարծիքով՝ ոստիկանությունը հակասահմանադրական գործողություններ չի իրականացրել այնտեղ ներխուժած միասեռականների հանդեպ: «Իմ վերաբերմունքն, ընդհանրապես, սեռական փոքրամասնությանը, մարդու իրավունքների ոլորտից դուրս է: Ես այդպես չեմ նայում: Ես բացասական եմ վերաբերվում: Քրիստոնեական, բարոյական արժեհամակարգին հակասում է: Ուղղակիորեն հակասում է: Որևէ արդարացում չի կարող ունենալ: Դրան գումարած նրանց շատ լկտի, սանձարձակ վարքագիծը»,-մեզ հետ զրույցում ասաց նա:
ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը համակարծիք է գործընկերոջ հետ: «Այն ինչ կապված է միասեռականների հետ, դա մեր ազգի չարիքն է: Չարիքին վերաբերում եմ միանշանակորեն՝ պետք է արմատախիլ անել»,- Primenews.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ օգոստոսի 14-ին համասեռամոլները ներխուժել են ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Այսօր արդեն «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպությունը հայտարարեց, որ ոստիկանության բաժանմունքում ոստիկանության ծառայողները միասեռականներին ծեծի են ենթարկել և իրենք պատրաստվում են դիմել Հատուկ քննչական ծառայություն։