«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

10․10․2022, Նովոյե վրեմյա

http://nv.am/zayavlenie-prezidiuma-partii-naczionalnoe-edinenie/

10.10.2022, Լազարեւսկի կլուբ

https://lazarevsky.club/analitika/zayavlenie-prezidiuma-partii-nacion-2/

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը վճռականորեն դատապարտում է  Ռուսաստանի Դաշնության դեմ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատերազմը և հայտարարում է, որ դրա դրդապատճառը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և հավաքական Արևմուտքի ձգտումն է՝ ամեն գնով պահպանելու միաբևեռ աշխարհակարգը։ Աշխարհակարգ՝ հիմնված սեփական բացառիկության, ցանկացած այլակարծության, ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանության ճնշման և շահագործման կեղծ հայեցակարգի վրա։ Աշխարհակարգ՝ հիմնված ստի և երկերեսանիության վրա, որոնք Արևմուտքն աշխարհի ժողովուրդներին մատուցում է որպես պայքար հանուն ազատության և դեմոկրատիայի հաստատման, իսկ գործնականում ձգտում է սերմանել գլոբալ լիբերալիզմի և քաղաքակրթական ռասիզմի՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին խորապես խորթ արատները։

Հավաքական Արևմուտքի պատերազմը Ռուսաստանի դեմ ուղեկցվում է անզուսպ ռուսատյացությամբ, ուղղափառությանը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, իսլամին, հուդայականությանը և բուդդայականությանը ներհատուկ բարոյական արժեքների գռեհիկ ոտնահարմամբ։

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը լուրջ անհանգստություն է հայտնում, ցասման և խոր ցավի զգացողություն ապրում այն առնչությամբ, որ Ռուսաստանի դեմ պատերազմում հավաքական Արևմուտքն օգտագործում է ուկրաինացի նեոնացիստներին և տարատեսակ վարձկան-ահաբեկիչներին՝ որպես ՆԱՏՕ-ի բութ գործիք նախկին Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության խաղաղ քաղաքացիների դեմ։ Ավելին, հատկապես նշում է, որ ՆԱՏՕ-ի պատերազմը Ռուսաստանի դեմ պսակազերծել է արևմտյան էլիտաների քաղաքականության իրական, ահաբեկչական էությունը։ Այս պնդման համոզիչ ապացույցն են բնակելի թաղամասերի, բուժհաստատությունների, մանկապարտեզների և դպրոցների չդադարող հրետակոծությունները, անգլոսաքսերի վերջերս իրականացրած պայթյունները «Հյուսիսային հոսք» գազատարի միջազգային մայրուղիներում։ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունն անհրաժեշտ է համարում հատկապես ընդգծել, որ լիովին համամիտ է այն գնահատականներին և եզրահանգումներին, որոնք տվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը 2022թ. սեպտեմբերի 30-ի իր ելույթում Ռուսաստանի կազմում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ընդունման և Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտների կազմավորման մասին պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ։

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը Ռուսաստանի հետ հավաքական Արևմուտքի կոշտ առճակատումը գնահատում է որպես ԱՄՆ-ի՝ աշխարհի ճակատագրի համար վտանգավոր ձգտում՝ ամեն գնով պահպանելու միաբևեռ աշխարհակարգը, հիմնված սեփական բացառիկության հայեցակարգի, ստի և երկերեսանիության վրա, որը քողարկվում է ազատության և դեմոկրատիայի հաստատման պայքարի կարգախոսներով։

Այս վճռորոշ ժամանակներում «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունն ընդգծում է հավաքական Արևմուտքի ոտնձգությունների հանցավորությունը՝ անմեղ մարդկանց մեծ արյան գնով ճնշելու Աբրահամական կրոնների դարավոր ավանդական արժեքների հիման վրա ժողովուրդների զարգանալու իրավունքը։ Մենք հաստատակամորեն հավատում ենք Ռուսաստանի հաղթանակին, որը կոլեկտիվ Արևմուտքի սերմանած ընտանիքի քայքայման, մանկահասակ երեխաների այլասերման, ԼԳԲՏ արատների և սոդոմական այլ սատանայությունների դեմ բարու ուժերի պայքարի աննկուն առաջամարտիկն է։

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը հայտարարում է, որ միահամուռ պաշտպանում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի՝ արդիականության նշանավոր պետական գործչի քաղաքականությունը, որը հանձն է առել Երկիր մոլորակի վրա նոր, արդարացի աշխարհակարգի հաստատման պատմական պատասխանատվությունը։

Արտաշես Գեղամյան

Երևանի նախկին քաղաքապետ, Հայաստանի Հանրապետության հինգ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ, «Լազարյան ակումբի» Խորհրդի անդամ

Երևան, 10 հոկտեմբերի 2022թ.